Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան 

Սեպտեմբերի 25-ին ժամը 13։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա ՎՏԲ-ի մոտ

Հասարակություն

Սեպտեմբերի 25-ին ժամը 13։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա ՎՏԲ բանկի(Երևան, Նալբանդյան փող., 46 շենք, Հանրապետության Հրապարակի հարևանությամբ), այնուհետև Մարիոթ հյուրանոցի մոտ, որտեղ տեղի է ունենում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տարածաշրջանային միջոցառումը։

Այս ակցիան նպատակ ունի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ՎՏԲ-ի կողմից աջակցվող բնապահպանական տեսանկյունից աղետաբեր հանքարդյունաբերական գործընթացին:

Մենք ողջունում ենք Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և ուրախ ենք, որ հնարավորություն ունենք անմիջապես արտահայտելու մեր մտահոգությունները ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են գտնվում տարածաշրջանային իրենց միջոցառման շրջանակներում:

Մենք արտահայտում ենք մեր մտահոգությունը Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Ծրագրի Գործակալությունների Հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի Գործակալություն ընտրվելու հնարավորության հետ:
Մեր մտահոգությունների հիմքը Հայաստանում ՎՏԲ-ի գործունեությունն է: ՎՏԲ-ն վարկ է տրամադրում «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Հայաստանի հյուսիսում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրին: ՎՏԲ-ի մասնակցությունն այս ծրագրին հակասում է ԳԷՀ-ի մանդատին' այն է' նվազեցնել գլոբալ բնապահպանական վտանգների ազդեցությունը և աջակցել զարգացող երկրների մշտակայուն զարգացմանը: ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ուղղակիորեն հակասում է ԳԷՀ-ի բնապահպանական և սոցիալական երաշխիքների 8 նվազագույն չափորոշիչներից առնվազն 5-ը.
• բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում (ՎՏԲ-ն չի անցկացրել առանձին գնահատում և ընդունել է շահագործող ընկերության ներկայացրած սխալ հաշվարկված և հակասական գնահատումը),
• բնական կենսամիջավայրերի (հաբիթաթների) պահպանություն (ՎՏԲ-ի ֆինանսավորմամբ վերանալու է հսկայական անտառային էկոհամակարգ, այդ թվում' Կարմիր գրքում գրանցված բուսա և կենդանատեսակներ),
• մարդկանց տեղահանում (Թեղուտի հանքավայրի շահագործմամբ շրջակա գյուղերն ու տարածքները պիտանի չեն լինելու ապրելու համար' միլիոնավոր տոննաների թունավոր նյութերի կուտակման, կենսապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների վերացման և այլ պատճառներով, արդյունքում' մարդիկ կամովի դուրս են գալու իրենց բնակավայրերից),
• ֆիզիկական մշակութային ռեսուրսների պահպանում (ՎՏԲ-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որով շարժիչավոր մեքենաների տակ փշրվելու է կուր-արաքսյան ժամանակաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգություն)շ
• հաշվետվողականություն և բողոքների քննման համակարգի առկայություն (ՎՏԲ-ն արդեն մի քանի տարի է համառորեն հրաժարվում է ընդունել բնապահպանական հասարակական ներկայացուցիչներին' գոնե հանդիպման, չի պատասխանում նրանց դիմումներին):

Բացի վերը նշված խնդիրներից, ՎՏԲ-ն նաև հանդես է եկել որպես անբարեխիղճ տնտեսվարող, որը չի դրսևորել տարրական սոցիալական պատասխանատվություն Հայաստանում իր գյուղատնտեսական վարկավորման գործընթացներում: Մասնավորապես, 2010-11թթ. ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում բանկը մասնավոր անձանց վարկավորման համար որպես վարկային երաշխիք է ընդունել համայնքային գույք' հանրակրթական դպրոցի և գյուղապետարանի դրամական միջոցները, որից հետո հետամուտ է եղել դատական կարգով բռնագանձելու այդ գույքը' մասնավոր վարկառուների պարտավորությունների չկատարման պատճառով: Արդյունքում' ՎՏԲ-ն վտանգել է ՀՀ քաղաքացիների մի շարք սահմանադրական իրավունքները, մասնավորապես ուսուցիչների աշխատանքի վարձատրման, երեխաների կրթություն ստանալու և այլն: Երկարատև դատական գործընթացների արդյունքում ՎՏԲ-ի և մասնավոր վարկառուների, ինչպես նաև երաշխավորողների պայմանագրերը ճանաչվել են անվավեր (ավելին' Հետքի հրապարակումներում): Այս ամենը կարող էր տեղի չունենալ, եթե ՎՏԲ-ն ի սկզբանե կիրառեր սոցիալական պատասխանատվության որոշակի նորմեր և չկնքեր ապօրինի պայմանագրեր: Ի դեպ, այս հարցի առնչությամբ ՎՏԲ-ն դեռևս պատասխանատվության չի ենթարկվել:

Մենք ակնկալում ենք, որ ԳԷՀ Խորհուրդն իր՝ ԳԷՀ Ծրագրերի Գործակալությունների Հավատագրման Գործընթացի շուրջ որոշումների կայացման ժամանակ հաշվի կառնի ՎՏԲ-ի աղետաբեր գործողությունները Հայաստանում և կկասեցնի ՎՏԲ-ի առաջխաղացումը հավատագրման գործընթացում: Անհնար է պատկերացնել, որ նման վարքագիծ և հեղինակություն ունեցող հաստատությունը կարող է նպաստել, օրինակ' Կենսաբազմազանության կամ Կլիմայի փոփոխման շրջանակային կամ Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաների իրագործմանը:

Սա մեր առաջին բողոքը չէ ՎՏԲի որոշման դեմ և մեր ակցիաները շարունակական լինելու, քանի դեռ ՎՏԲ բանկը չի դադարի իր աջակցությունը Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրին:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

[email protected]

կոնկտակտային անձինք'
Էվելինա Գյուլխանդանյան և Աննա Շահնազարյան, հեռախոսահամար' 093816714

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենադիտված