Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները 

Աչքներիս առաջ շարունակում են թշնամուն տալ մեր Հայրենիքը․ Արցախի «Արդարություն» խմբակցության հայտարարությունը

Արցախ

Արցախի «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

«Սիրելի΄ հայրենակիցներ

Ցավով պետք է նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության: Պետք է նշենք, որ առաջին անգամ է նաև, որ Արցախի իշխանությունները նույնպես չեն գտնվում իրենց բարձրության վրա: Առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստի առանց խոսքի իրավունքի:

Արցախի «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նման նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել՝ ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին: Սիրելի΄ արցախցիներ, ուստի ստիպված մեր հայտարարությունը ներկայացնում ենք առցանց:

Հայտարարություն

1991 թվականի սեպտեմբերից 2-ից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ընդամենը մի քանի ամիս առաջ, 1991-ի գարնանը, Ադրբեջանը իրականացրել էր «Օղակ» գործողությունը՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ: 1991թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը:

Ընդունվեց հռչակագիր՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990 թվականի ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հանրաքվե, որն Արցախի բնակիչներն իրականացրեցին արկերի պայթունների և հրետակոծության ներքո, սակայն լիահույս, որ կերտում են անկախ հայրենիք… և ստացվեց…. 2018 թվական, ապրիլ-մայիս ամիսներ՝ Հայաստանը կրկին անհանգիստ էր՝ մերժում էին հինը նորի ակնկալիքով:

Մտածում էին, որ մերժում են հնի արատավոր երևույթները, որպեսզի գա նորը, ցավոք, սխալվեցինք, քանզի մերժեցինք հայի հայկականությունը, գաղափարը, արցախյան գոյամարտը ստորադասեցինք «հեղափոխությանը»և սկսեցինք ավերել, ավերել այն ամենը, ինչ հայկական էր, ինչը բնորոշ էր հային: Հայ մարդուց վերածվեցինք սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հերոսները դարձան դավադիրներ, Ալիևը դարձավ կիրթ, սկսեցին մտածել ադրբեջանական ժողովրդի ցանկությունները բավարարելու մասին:

Քանդեցին պետության ինստիտուտները, դատավորները դարձան վնգստացողներ, զինվորը՝ թերսնուցված: 2020 թվական, սեպտեմբերի 27՝ պայթեց պատերազմը: Պատերազմ, որի մասին շատերը խոսում էին երկու տարի շարունակ, պատերազմ, որի մասին ահազանգում էր մեր քաղաքական թիմը 2020 թվականի Արցախի համապետական ընտրությունների ընթացքում:Պատերազմ, երբ հենց այս դահլիճում, 2020 թվականի ամռանը մեր խմբակցությունը առաջարկում էր զորավարժություն անցկացնել, քանզի մոտալուտ պատերազմի սառը շունչ կար, սակայն մերժեցին:

Ունեցանք խայտառակ մի պատերազմ, որտեղ հայը կորցրեց, կորցրեց հազարավոր քաջորդիների, Հայրենիքի մեծ կտոր, հազարավոր ընտանիքների ճակատագրեր խեղվեցին։ Կորցրեց, որովհետև երկու իշխանություններն էլ ողջ պատերազմի ընթացքում վարպետորեն շեղեցին՝ մեկը «գործնական» ու«մտահոգ» տեսք էր ընդունել, մյուսը «զինվորների հետ սուրճ էր խմում» ու իրենք հաղթում էին, իսկ հայը կոտորվում ու բնավեր էր լինում։

Մոտ մեկ տարի է, ինչ Մայր Հայաստանն են բզիկ-բզիկ անում։ Աչքներիս առաջ շարունակում են թշնամուն տալ մեր Հայրենիքը, հետո իբր ինչ-որ մաս փրկելու համար (ինչպես Արցախի դեպքում արեցին) Փաշինյան Նիկոլը նաև կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նոյեմբերի 9-ի նման մի օր, կպարզվի, որ այլևս ոչ Արցախի հարց և ոչ էլ հայկական հարց գոյություն չունի։

2021 թվական սեպտեմբերի 2՝ սարսափելի է ընդունել, որ երբեք չենք կարող վերադարձնել մեր հազարավոր քաջորդիներին, բայց հանուն հայկական պետականության փրկության, Հայ ազգի համար այս շրջանում, մենք պարտավոր ենք վերլուծել, դասեր քաղել և ադեկվատ գնահատական տալ մի շարք չափազանց կարևոր հիմնախնդիրների, որոնց լուծման գործում ազգային քաղաքական միտքը սխալվելու ոչ իրավունք, ոչ հնարավորություն չունի, քանզի սխալվելը հավասարազոր է կործանման։

Պետությունը կոչված է ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն իրականացնելու համար և, եթե իշխանավորները չեն կատարում այդ խնդիրը, նրանք պետք է հեռացվեն իշխանությունից։ Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես կործանման սկիզբ։ Այս գաղափարը բազմիցս արծարծվել է մեր գործընկեր Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում: Վստահ ենք, որ մենք կարողանալու ենք:

Եվ վերջում չափազանց կարևոր հիշեցում. 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահու այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլ ազատագրել մեր բռնազավթված հայրենիքի մի մասը։

Եվ այսօր, պետք է հենց այս տրամաբանությամբ մոտենալ խնդիրների լուծմանը:

Հարգելի հայրենակիցներ Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ էին անցկացվում։ Այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ են նախատեսված, սակայն այս իշխանությունները զրկեցին մեզ մեր հպարտության ու ապրեցնող տոնից, այն այսօր 30 տարեկան է, սակայն սգավոր ու գլխիկոր։

Շնորհավոր Հանրապետության օրդ Հայի Արցախ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա
Ամենադիտված