Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները 

Լավ սովորեք, քանի որ կրթությունը բոլոր խնդիրների լուծման բանալին է. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Գիտություն և Մշակույթ

Գիտելիքի օրն այսօր հանդիսավորությամբ նշել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում։ Միջոցառմանը ներկա է եղել և բարձր դասարանցիներին ողջույնի խոսք ուղղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

«Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ, կրթական գործի կազմակերպիչներ և ծնողներ,

շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Որպես կրթության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ՝ թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, թե՛ նախարարի տեղակալներն իրենց աշխատանքային օրը սկսում են կրթական հաստատություններում՝ ամբողջ Հայաստանով մեկ։ Ինձ համար առանձնահատուկ ուրախություն և պատիվ է այդ օրը սկսել ձեզ հետ՝ Երևանի թիվ 139 ավագ դպրոցում, որը հայտնի է որպես անգլիական թեքումով դպրոց»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ ուսումնական հաստատությունը կրթության կազմակերպման արդեն շուրջ կեսդարյա ավանդույթի կրողն է, իսկ վերջին մեկ տասնամյակում իր դերը կրթական համակարգում ամրապնդել է՝ որպես ավագ դպրոց։

Մեծ հաջողություններ մաղթելով աշակերտներին՝ Ա․ Մարտիրոսյանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում կրթությունը չի ավարտվում միայն կրթական տարբեր աստիճանների հասնելով:

«Ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, եթե դուք սովորեք, որ պետք է միշտ սովորել, քանի որ բոլորս շարունակաբար կատարելագործվելու կարիք ունենք։ Սիրելի՜ աշակերտներ, ուզում եմ քաջալերել ձեզ, որ դուք լավ սովորեք, քանի որ կրթությունը բոլոր խնդիրների լուծման բանալին է: Վերջին մեկ տարին, իհարկե, առանձնահատուկ էր մեր պետությանը և հասարակությանը պատուհասած փորձությունների առումով: Եվ եթե մենք ուզում ենք դիմակայել բոլոր այդ մարտահրավերներին, հաղթանակած դուրս գալ բոլոր փորձություններից, ապա ձեզ հետ միասին պետք է ունենանք ուժեղ, կիրթ, կարողունակ հասարակություն, իսկ դրա բանալին կրկին գիտելիքն է, կրկին դպրությունն է, կրկին կրթությունն է: Այս առումով ուզում եմ նշել, որ դուք սովորում եք առաջինը ձեզ համար, որ ավելի մրցունակ, պատասխանատու ու հաջողակ մարդ դառնաք և, իհարկե, լինեք հասարակության կարևոր մասնիկը, ինչպես նաև մեր երկրի առաջընթացի, մեր տնտեսության զարգացման ու պետության հետագա բարգավաճման ճանապարհի գործուն մասնակիցը»,- ասել է Ա․ Մարտիրոսյանը՝ հույս  հայտնելով, որ հոսքային դասարաններում սովորողները ճիշտ կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում և հաջողությամբ կընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր ելույթն ավարտել է անձնվեր աշխատանքի և առաքելությանը հավատարիմ լինելու համար դպրոցի ուսուցչական անձնակազմին և տնօրինությանն ուղղված երախտիքի խոսքով՝ արձանագրելով, որ մեր երկրում ուսուցչի աշխատանքը մեծ գնահատանքի է արժանի։ Թիվ 139 ավագ դպրոցի Հայոց լեզվի և գրականության մասնախմբի ղեկավար Հասմիկ Հեբոյանը նույնպես ողջունել ու բարի երթ է մաղթել աշակերտներին։

«Կրթության հազարամյա ավանդույթներով աչքի ընկնող մեր ժողովրդի կյանքում կրթությունն այն հզոր զենքն է, որով զինված յուրաքանչյուր քաղաքացի անպարտելի է, և այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու միակ միջոց գիտելիքն է։ Որդեգրելով ազգային այս դիմագիծը` մենք հաստատակամորեն պետք է առաջ շարժվենք»,- ասել է նա։

Թիվ 139 դպրոցի հոսքային դասարաններում այս տարի կսովորի շուրջ 430 աշակերտ․ հաստատությունը նախատեսված է 650 սովորողի համար։ Հումանիտար հոսքը ներառում է լեզվաբանական և պատմաիրավագիտական ուղղությունները, իսկ բնագիտական հոսքում ներառված են տնտեսագիտական, ֆիզմաթ և կենսաքիմիայի ճյուղերը։ Դպրոցում դասավանդում է շուրջ 4 տասնյակ ուսուցիչ։ Առաջիկա տարիներին պետական ծրագրով նախատեսվում է դպրոցը հիմնանորոգել։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա
Ամենադիտված