Ընտրություններ Բելառուսում. խորհրդարանում ընդդիմություն չկա
Աշխարհ
Ընդդիմադիր թեկնածուներից ոչ մեկ չի անցել Բելառուսի խորհրդարան. այս մասին հաղորդում է նախկին խորհրդային հանրապետություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Բելառուսում խորհրդարանական ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է ընտրողների 74.3%-ը։ Կեսգիշերից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Յերմոշինան ասել է, որ առաջին փուլում խորհրդարան է անցել 110 պատգամավորից 109-ը:
«Մենք դեռ չենք հասցրել մանրամասն ուսումնասիրել տեղեկությունները, կան միայն ընտրված թեկնածուների անունները, բայց կասկածելի է, որ ընդդիմության ներկայացուցիչներից ինչ-որ մեկը կանցնի»,-ասել է Յերմոշինան Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Տեղական անկախ դիտորդները, սակայն, պնդում են, որ ընտրողների մասնակցությունը տարբեր ընտրատեղամասերում չափազանցված է, իսկ մայրաքաղաքում նույնիսկ պաշտոնական թվերն իրականից բարձր են գրեթե երկու անգամ։
Նշվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի հաջորդ մի քանի ժամվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ