Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը 

Վահան Քերոբյանի միֆերի «ապամոնտաժումը»

Վերլուծական

Վերջին օրերը էկոնոմիկայի նախարարի համար բավական անհաջող էին, տպավորություն է, որ աստղերը երես են թեքել ամբիցիոզ Վահան Քերոբյանից, և վերջինիս նախանշած աննախադեպ և ռեկորդային ցուցանիշները մեկը մյուսի հետևից հերքվում են:

Դիցուք՝ էկոնոմիկայի նախարարը ավետել էր, որ Հայաստանին սպասվում է ոչ ավել , ոչ պակաս՝ տուրիզմի 319 տոկոսի աճ: Քչերը հետաքրքրվեցին, թե ինչու ոչ` 320 և ինչը պետք է գրավի տուրիստներին հետպատերազմյան երկրում, որի սուվերեն տարածքում թշնամական զորքեր են գտնվում: Սակայն, զբոսաշրջության կոմիտեն որոշել էր քար գցել Քերոբյանի ռեկորդների վրա: Պարզվում է, այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 22,2 %–ով։ Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել 239 263 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 307 590 էր։

Նույն Քերոբյանը ասում էր, որ գնաճը հանրապետությունում չնչին է և չի կարող որևէ կրիտիկական ազդեցություն ունենալ: Մինչդեռ Հայաստանի սպառողական շուկայում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի նկատմամբ 8.2% գնաճ է գրանցվել: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները: 12-ամսյա գնաճի տեմպերը վերջին երկու ամիսներին նկատելիորեն արագացել են: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ մինչև 2021 թվականի տարեվերջ Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի, և միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու մի քանի ամիսների ընթացքում կհասնի թիրախային 4%-ին: 

Մեկ այլ դրվագ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և «ավետել», որ Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները նշելիս նախարարոթյունը, սակայն, մոռացել է մի «չնչին» մանրուք շեշտել, թե որ ժամանակահատվածի համեմատությամբ է այդ տնտեսական աճը։ Իսկ սովորաբար համեմատությունն արվում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ։ Եթե համեմատում ենք 2020թ երկրորդ եռամսյակի հետ, կարող ենք միանգամից արձանագրել էկոնոմիկայի նախարարության  մանիպուլյացիան, քանի որ 2020թ երկրորդ եռամսյակում Հայաստանում տոտալ լոքդաուն էր հայտարարված, այսինքն` տնտեսությունը փաստացի զրոյի վրա էր:

Վահան Քերոբյանը խոսում էր նաև Հայաստան հորդացող ներդրումների մասին: Sակայն այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Առաջին կիասմյակում օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը մոտ 7 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել (սա ներառված է կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության մեջ)։ Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն կրճատվել է 31.8%-ով։ Սա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանում ոչ միայն չեն ակտիվանում, այլև՝ գնալով ավելի են պակասում։

Տարեվերջին Քերոբյանը երկնիշ տնտեսական աճ էր խոստանում, հակառակ դեպքում` սպառնում էր հրաժարական տալ: Մինչդեռ, ըստ Համաշխարհային բանկի նոր կանխատեսումների, 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.4%: 

Ինչպես տեսնում ենք՝ կամ ամբողջ աշխարհը ձայնը մեկ է արել ընդդեմ Վահան Քերոբյանի և քանդում է վերջինիս առաջ քաշած միֆերը, կամ նա ի սկզբանե մոլորեցրել էր հանրությանը և այդ հանգամանքը այսօր ջրի երես է դուրս գալիս...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
Ամենադիտված