Երևանում մինչև սեպտեմբերի 7-ը տեղումներ չեն լինի, որոշ մարզերում կլինի անձրև և կարկուտ
ՀայաստանՀանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: