Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման կոչ են անում
Աշխարհ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պաշտոնապես կոչ են արել Եվրամիությանը նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ. գրում է Agence France Presse-ը։
Երեք պետությունների արտաքին գործերի նախարարաներն անցյալ շաբաթ գրել են Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին՝ կոչ անելով ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, քանի որ նրա հետ տարաձայնությունները գնալով ավելի լարված բնույթ են ստանում։
Նոր պատժամիջոցների մանրամասները դեռ մշակվում են, իսկ ԵՄ արտաքին գործերի նախարարաները դրանք կքննարկեն հոկտեմբերի 15-ին Բրյուսելում։
«Անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները»,-ասել է արևմտյան դիվանագետներից մեկը։
«Մենք կարծում ենք, որ դեռևս խնդրի քաղաքական կարգավորման ժամանակ կա, դիվանագիտական լուծման, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանի ձեռքում միջուկային զենք հայտնվի»,- ասել է մեկ այլ դիվանագետ։
Էշթոնը նախագահելու է հինգշաբթի օրը Նյու Յորքում կայանալիք հանդիպումը՝ ԵՄ երեք պետությունների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև, որի ժամանակ քննարկվելու են Իրանի հետ տարաձայնությունները հարթելու ուղիները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ