Հիմալայներում ձնակույտի տակ Է մնացել ինը մարդ
Աշխարհ
Հիմալայներում ինը մարդ է մնացել ձնակույտի տակ, վեցը համարվում են անհայտ կորած: Այս մասին հաղորդում է Associated Press–ը։
Ձնակույտը իջել է ճամբարի վրա, որը գտնվում է մոտ 7000 մ բարձրության վրա՝ Մանասլու լեռան վրա՝ աշխարհում ութերորդ ամենաբարձր լեռան վրա, առավոտյան, երբ զբոսաշրջիկները պատրաստվում էին շարունակել հաղթահարել գագաթը։
Զոհերի մեծ մասը ֆրանսիացիներ կամ գերմանացիներ են, կան նաև իսպանացիներ, իտալացիներ, կանադացիներ և ուղեկցորդ Նեպալից։ Զոհերի ինքնությունը պաշտոնապես դեռ պարզված չէ, դիերի մի մասը դեռ չեն իջեցրել սարից։ Տասը մարդ վիրավորվել է, նրանց ուղղաթիռով տեղափոխել են տեղական հիվանդանոցներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ