GetContact-ը պարտավորվում է տվյալներ փոխանցել Ռուսաստանի ուժայիններին
Գիտություն և ՄշակույթՌուսաստանում GetContact հավելվածին կարգադրվել է պահանջված դեպքում օգտատերերի տվյալները փոխանցել ուժայիններին: Ինչպես հայտնում է «Роскомсвобода»-ն, ծառայությունը գրանցվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների ռեեստրում:
Այս ռեեստրում ներառված ծառայությունները, ըստ Ռուսաստանի օրենսդրության, պարտավոր են տվյալներ հավաքել, պահել և կիսվել հատուկ ծառայությունների հետ:
Այս հավելվածի գործունեության սկզբունքն այն է, որ այն պահանջում է օգտատիրոջ բջջային հեռախոսի կոնտակտների հասանելիություն, որից հետո հավելվածի յուրաքանչյուր օգտատիրոջ տվյալներից ձևավորվում է է ընկերության սերվերի ընդհանուր բազան:
Ծրագիրն ունի գործառույթ, որը թույլ է տալիս պարզել անծանոթ համարի սեփականատիրոջը: Օգտատերը կարող է մուտքագրել հեռախոսահամարը և տեսնել, թե ինչպես է այն գրանցված այլ մարդկանց հեռախոսային կոնտակտներում և պարզել, թե որ կազմակերպությանը կամ անձին է այն պատկանում: