Ովքե՞ր են հավակնում Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին
ՎերլուծականՄամուլի տեղեկությունների համաձայն` Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Վլադ Կիրակոսյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա Էրեբունիում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետը:
Սակայն, Կիրակոսյանը միակ թեկնածուն չէ. չի բացառվում, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակվի ներկայիս փոխթաղապետ Հակոբ Բալայանը, վերջինս 2014-2015թթ. աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն: Նա 2015-2018թթ. աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն, իսկ 2018թ. հոկտեմբերի 29-ին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Մեկ այլ հավանական թեկնածու էլ գործող փոխթաղապետերից Տիգրան Գրիգորյանն է: Վերջինս 2016-2019թթ. հիմնադրել է «Տիգրան Գրիգորյան» ԱՁ հաշվապահական գրասենյակը: 2010-2018թթ. մասնակցել և հանձնել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի որակավորման բոլոր քննությունները: 2019թ. հոկտեմբերի 23-ին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: