iPhone արտադրող գործարանը փակվել է անկարգությունների պատճառով
Աշխարհ
Foxconn չինական ընկերությունը ստիպված է եղել փակել կենտրոնական Չինաստանում՝ Տայյուան քաղաքում գտնվող իր խոշորագույն գործարաններից մեկը։ Պատճառը անկարգություններն են եղել. գրում է Вести.ru-ն։
Գործարանը փակվել է երկուշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ գործարանի ղեկավարությունը ստիպված ոստիկանություն կանչեց աշխատակիցների միջև ծագած զանգվածային կռիվների պատճառով։ Foxconn-ից հայտնել են, որ մի քանի հոգի հիվանդանոց է փոխադրվել։ Զանգվածային անկարգությունների վերածված միջադեպի շատ մասնակիցներ ձերբակալվել են։
Foxconn-ը համարվում է աշխարհում սպառողական էլեկտրոնիկա արտադրող խոշորագուն ընկերություններից մեկը, որը կատարում է Apple, Hewlett-Packard, Dell, Microsoft ընկերությունների պատվերները։ Գործարանում աշխատում է 79.000 մարդ, իսկ ամբողջ Չինաստանում Foxconn-ն ունի շուրջ մեկ միլիոն աշխատակից։
Foxconn-ին հաճախ են մեղադրում աշխատակիցների իրավունքների խախտման, աշխատանքային և անվտանգության պայմանների անտեսման մեջ։ 2010 թվականին Foxconn-ի խոշորագույն ձեռնարկություններից մեկում տեղի ունեցան մի շարք ինքնասպանություններ, ինչը ստիպեց ղեկավարությանը քայլեր ձեռնարկել՝ բարելավելու համար աշխատակիցների բարոյահոգեբանական վիճակը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ