Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել Լաչինում
ԹուրքիաԱդրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահոսկողության տակ անցած Լաչինի շրջանում սկսվել են համատեղ մարտավարական վարժանքներ՝ մարտական կրակոցներով:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժությունների հիմնական նպատակը, որոնք անցկացվում են ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, մարտական գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման կատարելագործումն է, ներառյալ՝ հրամանատարների հմտությունների զարգացումը ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման գործում:
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բարդ տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի և այլ ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը», - հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: