Բրիտանիան և Կանադան ցանկանում են միավորել իրենց դեսպանատները
Աշխարհ
Բրիտանիան և Կանադան մտադիր են արտասահմանում համատեղ կազմակերպել իրենց դիվանագիտական առաքելությունները: Այդ նախաձեռնությանը, հնարավոր է, միանան նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան:
Այդ մասին, ինչպես սպասվում է, կհայտարարի Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը Օտտավայում Կանադայի իր գործընկեր Ջոն Բերդոմի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ բրիտանացի նախարար Հեյգի՝ դա հնարավորություն կտա Բրիտանիային ապահովել իր միջազգային ներկայությունն արտասահմանում ավելի քիչ միջոցներով: Բրիտանա-կանադական համատեղ դիվանագիտական առաքելությունները կհայտնվեն այն վայրերում, որտեղ մինչ այժմ այս կամ այն պատճառով չկան նրանց ներկայացուցչությունները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ