Չինական նավերը մոտեցել են Արևելաչինական ծովի վիճելի կղզիներին
Աշխարհ
Երկու չինական պարեկային նավ այսօր մտել է Արևելաչինական ծովի վիճելի կղզիները շրջապատող տարածք. հայտնում է Радио Свобода-ն՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը բողոքի նոտա է հղել Ճապոնիայում Չինաստանի դեսպանին։
Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակու կղզիներին հավակնում է Չինաստանը՝ դրանք անվանելով Դյաոյուտայ։
Վիճելի կղզիների շուրջ լարվածությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Ճապոնիան մի քանի օր առաջ հայտարարեց, որ չնայած Չինաստանի նախազգուշացումներին՝ մասնավոր սեփականատիրոջից գնել է դրանք։ Դա հանգեցրեց հակաճապոնական բողոքի ցույցերի չինական մի շարք քաղաքներում։
Ենթադրվում է, որ կզիների շրջակայքում կան նավթի ու գազի խոշոր հանքավայրեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ