«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Եվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Զելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները 

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Արտաքին Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները։

Երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հայտարարությունների տեքստի ամբողջական սղագրությունը ներկայացվում է ստորև.


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի –

Պարոն վարչապետ, պատվիրակության անդամներ, ողջունում եմ բոլորիդ։

Ողջունում եմ իմ բարեկամին, իմ գործընկերոջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինձ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել Վրաստանում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ պարոն վարչապետին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Սա, իհարկե, լավ հնարավորություն է, որ նոր դարաշրջան սկսվի Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման հետ է կապված՝ իր երկրի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ։

Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ, ծանոթանալով պարոն վարչապետի նոր տեսլականին, հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին։ Ուզում եմ ասել նաև, որ, իհարկե, մեզ համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, և դա անմիջապես կապված է մեր երկրի և ողջ տարածաշրջանի կայունության հետ։

Համապատասխանաբար մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ 3 բառի մեջ. դրանք են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներիս։ Վրաստանը, ինչպես հայտնի է, միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից։ Մենք սա որոշ ժամանակ առաջ գործով ապացուցեցինք. մի քանի ամիս առաջ մեզ հնարավորություն տրվեց Վրաստանի և, մասնավորապես, իմ միջնորդությամբ և պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ և ցանկությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով՝ երեք երկրների առաջնորդներով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին քարտեզների փաստաթղթերի փոխանցման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։

Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է և հիմքերի հիմքն է մեր հետագա համագործակցության։ Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Իհարկե, մենք քննարկեցինք հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի հետ։ Այդ թվում՝ զանգվածային նախագծերի մասին խոսեցինք, որ ունի վարչապետը։ Խոսեցինք զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք այսօր քննարկել ենք և որի շուրջ ունենք բացարձակ համընկում։

Ուզում եմ ասել նաև, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ։ Հենց այդ մասին էլ մենք քննարկում ունեցանք։ Մեր երկրների ունեցած այդ ողջ ներուժը ամբողջությամբ պետք է օգտագործվի և յուրացվի։

Ուզում եմ նշել նաև, որ տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ հակամարտություններ են եղել և դեռ կան լուծելու, մեր ընդհանուր տեսլականը ու ջանքը պետք է լինի այն, որ փուլերով, այս տարածաշրջանը վերածենք նոր հնարավորությունների, զարգացման ու խաղաղության տարածաշրջանի։ Սա պետք է լինի մեր գլխավոր տեսլականը, և հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել։

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին ժամանման համար։ Սա մեզ համար մեծ պատիվ է, և ուրախ եմ հյուրընկալել նրան։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

Մեծարգո պարոն վարչապետ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ Իհարկե, մեր երկրներին, մեր ժողովուրդներին իրար կապում է դարավոր բարեկամությունը, և ես պիտի շարունակեմ վարչապետ Ղարիբաշվիլիի արտահայտած միտքը՝ այսօրվա մեր քննարկումների կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մեր խոսակցության մի հսկայական մասը նվիրված էր մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, ինչի վերաբերյալ մենք՝ ես և մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեր ժողովրդի հետ խոսակցություն ենք ունեցել վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Այո, մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ, ցավոք, մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ և սպառնալիքներ կան, բայց մենք մեր երկխոսության մեջ փորձում ենք ավելի շատ իրար օգնել, որպեսզի կենտրոնանանք հնարավորությունների վրա, որոնք զուգահեռաբար գոյություն ունեն։ Կարծում եմ՝ հնարավորությունների օգտագործման հարցում իրար աջակցելը հենց այդ բանաձևն է, որը պիտի մեզ համար ավելի հնարավոր և հասանելի դարձնի ռիսկերի կառավարումը։

Պիտի ևս մեկ անգամ վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնեմ հունիսին 15 հայ գերիներին վերադարձի, հայրենադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այդ օրերին, երբ մենք քննարկում էինք, երևի մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով կապվել ենք, և դա նախընտրական քարոզարշավի շրջան էր, ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ երկու օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների։ Կարծում եմ, որ այդ երկու օրերը շատ կարևոր էին նաև մեր անձնական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորելու առումով, և այդ օրերին ձևավորված մթնոլորտ շատ լավ հենք է, որպեսզի մեր երկրների և կառավարությունների հարաբերություններն ավելի արդյունավետ և սերտ տրամաբանություն ունենան։

Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում նորից կակտիվացնենք միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։ Պիտի ընդգծեմ նաև հետևյալ հանգամանքը, որ նախկինում ընդգծվել է. մեր հարաբերությունների առումով չափազանց կարևոր է, որ մեր երկրները շարունակաբար ի ցույց են դնում իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը և ժողովրդավարական գործընթացներին, և սա, կարծում եմ, նույնպես՝ մեզ համար, մեր հարաբերությունների զարգացման համար ստեղծում է նոր հնարավորություններ։

Այնուամենայնիվ, ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրեցի Կառավարության ծրագրում ի հայտ եկած՝ տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ այն առաջարկությունները և պատկերացումները, որոնք մենք ունենք, որոնց մասին հայտարարել ենք։ Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար։

Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորութունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա։ Այդ առումով հիմա, տեղյակ եք, որ իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր լուծումներից մեզ կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը։

Պիտի արձանագրեմ, որ նաև կորոնավիրուսի համավարակի համատեքստում մեր մասնագետները բավական ակտիվ համագործակցել են և շարունակում են համագործակցել։ Այստեղ էլ մենք պատրաստակամություն ենք հայտնել այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու մեր կարողությունները զարգացնելու ուղղությամբ։

Իհարկե, մեր հարաբերությունների համար չափազանց կարևոր գործոն է Վրաստանում հոծ հայկական համայնքի ներկայությունը։ Մեր դիրքորոշումն այն է, որ Վրաստանի հայությունը՝ որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացիներ, պետք է շարունակեն ծառայել, լինել կարևորագույն առանցքային գործոն Վրաստանի կայունության, միասնության, զարգացման գործում, և սա այն դիրքորոշումն է, որը մենք ունենք, արտահայտում ենք։ Նաև պիտի շնորհակալութուն հայտնեմ Վրաստանի կառավարությանը՝ այն բոլոր հնարավորությունների համար, որ ստեղծված են Վրաստանի հայության ինքնության պահպանման և զարգացման համար։ Սա մի թեմա է, որը մեզ միավորում է, մեր հարաբերությունները դարձնում է առավել արդյունավետ, առավել հեռանկարային և ռազմավարական։

Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, և կարծում եմ՝ նաև ժամանակը դա ցույց տվեց։ Մեր համագործակցության օրակարգը շատ լայն է, և ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք պայմանավորվեցինք, որ պիտի ավելի շատ կենտրոնանանք արդյունքների վրա, որպեսզի մեր քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կոնկրետ թվերով արտահայտություն ունենա տնտեսության ամենատարբեր ոլորտներում։

Շնորհակալ եմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ
Ամենադիտված