Ֆրանսիան 400 հազար եվրո կհատկացնի Ադրբեջանին Արցախում ականազերծման համար
ԱրցախՖրանսիան պատրաստ է այս տարի 400 հազար եվրո հատկացնել Ադրբեջանին Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման համար:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը:
«Ղարաբաղի հսկայական մասը պետք է մաքրվի ականներից: Ականազերծումն այն ոլորտներից մեկն է, որը պահանջում է միջազգային համագործակցություն, որպեսզի ներքին տեղահանված անձինք վերադառնան իրենց հողերը: Ուրախ եմ պաշտոնապես տեղեկացնել Ադրբեջանի Ականազերծման գործակալությանը, որ Ֆրանսիան պատրաստ է այս տարի 400 հազար եվրո հատկացնել ականազերծման համար», - գրել է Գրոսը: