Անկարայում մեկնարկել են զորավարժություններ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ
Թուրքիա
Այսօր Անկարայում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային «Հավերժություն 2012» զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում կատարելով Թուքիայի գլխավոր շտաբին, զորավարժությունները, որոնք կընթանան մինչև սեպտեմբերի 28-ը, անց են կացվում Թուրքիայի ցամաքային զորքերի զորավարժությունների հրամանատարությամբ:
Զորավարժությունների մասնակցում է 19 մարդ:
Նշենք, որ ամենամյա այս միջոցառումները հերթով կազմակերպվում են այդ երկրնեից որևէ մեկի տարածքում և ուղղված են խողովակաշարերի ապահովության հսկողությանը: Այդ երեք երկրներից բացի՝ զորավարժություններին մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)