Շերոն Սթոունը հոսպիտալացվել է
Աշխարհ
Հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը տեղափոխվել է Միլանի հոսպիտալ այն բանից հետո, երբ Fendi նորաձևության տուն այցելելուց հետո ուշագնաց է եղել:
Ականատեսների վկայությամբ՝ 54ամյա դերասանուհին բավականին երկար է մնացել անգիտակից վիճակում: Միջադեպը պատահել էր նորաձևության ցուցադրությունից հետո, որին դերասանուհին ներկա էր իր ընկերոջ՝ Մարտին Միկի հետ:
2011-ին Շերոն Սթոունը ուղեղի ծանր արնազեղում է տարել և երկար տարիներ տառապում է գլխացավից: Սակայն ցուցադրությունից առաջ նա հայտարարել էր, որ շատ լավ է զգում իրեն: «Հիմնական բնազդի» կրքոտ դերասանուհին ժամեր անց դուրս է գրվել՝ հավաստիացնելով, որ արդեն լավ է զգում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ