Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) 

ԵՄ-ն ավելի քան 186 մլն դրամ է տրամադրում հայաստանյան սոցիալական բիզնեսներին

Արտաքին Քաղաքական

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով հայաստանյան 35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ֆինանսական աջակցություն կստանա։ Նախաձեռնության շրջանակում Եվրոպական միության կողմից հայաստանյան ձեռնարկություններին տրամադրված միջոցների ծավալը գերազանցում է 186 միլիոն ՀՀ դրամը:

COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկվել է Իմփաքթ հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Սոցիալական ձեռնարկատիրությունների ֆինանսական աջակցման նախաձեռնությունը երկարաժամկետ բազմաբաղադրիչ ծրագրի մի մասն է միայն։ Մրցույթի արդյունքում ընտրվել են ՀՀ բոլոր մարզերում  գործող տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնց միավորողը գործունեության սոցիալական բաղադրիչն է։

«Ծրագրի թիրախում սոցիալական ձեռներեցությունն է։ Մեր աջակցությունն ուղղելով սոցիալական ուղղվածությամբ բիզնես համայնքին՝ մենք ոչ միայն սատարում ենք մարզային փոքր և միջին բիզնեսին, այլ նաև կայունություն հաղորդում այն սոցիալական խնդիրների լուծման գործընթացներին, որ իրենց ուսերին են վերցրել այս ձեռնարկությունների հիմնադիրները»,- նշում է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը։

Դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Իմփաքթ Հաբ Երևանի գրասենյակում (Տիգրան Մեծի պող., 80 շենք): Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից։ 

Իմփաքթ Հաբ Երևանը աշխարհում գործող 100+ Իմփաքթ Հաբերի ցանցի ներկայացուցիչ է, որը հիմնադրվել է 2016 թ.-ին: Այն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարարվորությունները՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ, և այս ամենը շատ ոգևորիչ և տրամադրող աշխատանքային տարածքում: Իմփաքթ Հաբը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։ Հիմնադրման օրվանից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանը նախագծել և իրականացրել է 20+ ծրագիր, ավելի քան 400 կրթական դասընթացներ և միջոցառումներ, իսկ այժմ հյուրընկալում է ավելի քան 220 անդամ՝ 100-ից ավել նախագծերով, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ սոցիալական ձեռներեցություն և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության և Ռուսաստանի միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով» նախագիծն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի հայաստանյան բաղադրիչը մշակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ և իրականացվում է Իմփաքթ հաբ Երևանի կողմից։

Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո
Ամենադիտված