Ադրբեջանի բարձրացրած հիստերիայից հետո՝ ՌԴ կառավարության կայքից հեռացվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը
Արցախ
Ադրբեջանի բարձրացրած հիստերիայից հետո՝ սեպտեմբերի 3-ին ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի «Գնումներ» բաժնում օգտագործված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը հեռացվել է կայքից:
Այժմ, գտնվելու վայրը նշվում է պարզապես «Ռուսաստանի Դաշնությունից դուրս», իսկ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների առաքման վայրը` « Ադրբեջանի Հանրապետություն »:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս առիթով բողոքի նոտա էր հղել ՌԴ ԱԳՆ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)