Թուրքիան գրանցել է համախառն ներքին արդյունքի աճ՝ 3%-ով
Թուրքիա
Թուրքիայի տնտեսության աճը այս տարի կարող է կազմել 3 %, հայտնել է երկրի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:
Նա հավելել է նաև, որ համախառն ներքին արդյունքի աճը թեպետ կայուն է, սակայն չի հասնում նախատեսված 4 %-ին: Նրա կարծիքով՝ 2012-2013թ.թ. Թուրքիայի տնտեսությունը կլինի աշխարհում ամենաարագ աճ գրանցած տնտեսություններից մեկը, սակայն, չնայած դրան, պետությունը չի պատրսատվում թուլացնել բյուջեի վրա սահմանած հսկողությունը, որպեսզի նպաստի ՀՆԱ-ի հետագա կայուն աճին:
Ներքին պահանջարկը Թուրքիայում զրոյական է, և եթե չլինեին դեպի Մերձավոր Արևելք արտահանման մեծ ծավալները, պետությունը երկրորդ տարեկեսին աճի դադարեցում կարձանագրեր: Հաշվի առնելով մյուս զարգացող երկրների տնտեսության աճի դանդաղեցումը՝ ինչպես Հնդկաստանում, Բրազիլիայում, Չինաստանում, չի կարելի Թուրքիայից ավելի արագ զարգացում սպասել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)