Թուրքիան պատվաստանյութ է ստեղծել․ Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ արդեն կարող են սկսել օգտագործել. Թուրքիայի փոխնախագահ
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանը և մի շարք այլ երկրներ կարող են սկսել օգտագործել թուրքական TurkoVac պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Այս մասին Anadolu գործակալությանը հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան ասել էր, որ TurkoVac պատվաստանյութի մշակման գործընթացը հասել է այն աստիճանին, երբ այն կարող է կիրառվել անհետաձգելի օգտագործման համար: Նրա խոսքով՝ ներկայումս Թուրքիայում ստեղծվել է ենթակառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս գործարկել TurkoVac-ի զանգվածային արտադրության երկրորդ ձեռնարկությունը:
«Եթե հաստատվի, մենք կսկսենք խմբաքանակի արտադրությունը հոկտեմբերին», - ասել է Քոջան:
TurkoVac պատվաստանյութը մշակվել է Erciyes համալսարանի գիտնականների կողմից ՝ Թուրքիայի Առողջապահության նախարարության ենթակայության Թուրքիայի Առողջապահության կառավարման ինստիտուտի (TÜSEB) հետ համատեղ:
Կլինիկական փորձարկումների երրորդ փուլի առաջին պատվաստանյութերը կամավորներին հանձնվել են հունիսի 22-ին՝ Անկարայի քաղաքային հիվանդանոցում: