Նյու Յորքում տեղի կունենա ՎՈՒԱՄ պետությունների ԱԳ նախարարների հանդիպում
ԱՄՆ
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքների շրջանակներում տեղի կունենա ՎՈՒԱՄ պետությունների արտաքին գործերի նախարարների համագումար. հայտնում է Грузия Online-ը։ Այդ մասին երկուշաբթի ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն։
Նրա խոսքերով՝ Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարները կքննարկեն տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր և կորոշեն կազմակերպության հետագա նպատակները։
Վրացական պատվիրակությունն արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ Նյու Յորքում հանդիպումներ կանցկացնի Գլխավոր Ասամբլեայում հավատարմագրված 40 պատվիրակությունների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)