Ռուս խաղաղապահները Արցախի 300 դպրոցականների ապահովել են խմելու ջրով. ՌԴ ՊՆ
Արցախ
Ռուս խաղաղապահներն առաջին անգամ մարդասիրական ակցիա են իրականացրել՝ Արցախի 300 դպրոցականների խմելու ջրով ապահովելու համար: Ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամների ընկերակացության հետ համատեղ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
«Այսօր մենք պլաստմասե տարաներով հումանիտար գույք ենք բեռնել` ապահովելով դպրոցների, հեռավոր բնակավայրերի մանկատների անխափան ջրամատակարարումը: Այս բեռը երեկ առաքվեց, այսօր արդեն որոշված են այն հաստատությունները, ուր մենք տեղափոխելու ենք: Այսօր այդ տարաները կբաժանվեն, կլցվեն և միացված կլինեն պոմպային համակարգին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)