Մոնիկա Լևինսկին կհրապարակի Բիլ Քլինթոնի հետ ունեցած իր նամակագրությունը
ԱՄՆ
Մոնիկա Լևինսկին խոստացել է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ ունեցած իր սիրային նամակագրությունը։ Իր բացահայտումների դիմաց Սպիտակ տան նախկին պրակտիկանտը մտադիր է 12մլն. դոլար ավանս ստանալ, գրում է Նյու Յորք փոստը։
«Մոնիկան մտադիր է վրեժ լուծել հրապարակայնորեն իրեն ստորացնելու համար։ Գրքում տեղ են գտել նախկինում մամուլում լույս չտեսած նամակներ, որտեղ Քլինտոնը բողոքում է իր կնոջ հետ ունեցած «սառը» համատեղ կյանքից»,-գրում է Նյու Յորք փոստը։
Սպիտակ տան ղեկավար 42-ամյա Քլինթոնի և երիտասարդ պրակտիկանտ Մոնիկա Լևինսկու միջև սիրային սկանդալը բռնկվել էր 1998թ.: Հասարակության ճնշման ներքո Քլինթոնը ստիպված էր ընդունել, որ «անվայել ֆիզիկական կապի» մեջ է եղել Լևինսկու հետ, որից հետո ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց՝ նրան պաշտոնանկ անելու համար, սակայն ԱՄՆ սենատը արդարացրեց նախագահին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)