Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան
Հայաստան
Հայաստանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ դատական պրոցես սկսելու նպատակով: Այս մասին հայտնում է Արդարադատության միջազգային դատարանի մամուլի ծառայությունը:
Երեւանը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով: Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին տասնամյակներ շարունակ Հայաստանին ռասայական խտրականության ենթարկելու, հայ բնակչության կոտորածներ և խոշտանգումներ իրականացնելու մեջ:
ՀՀ ներկայացրած հայցադիմումի մեջ նաև Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցների ձեռնարկման պահանջ կա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)