Ադրբեջանական հաքքերները նորից ակտիվացել են
Հայաստան
Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական հաքքերները կոտրել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պաշտոնական կայքը: Ներկայումս աշխատանքներ են տարվում կայքը վերականգնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, Փարիզում կայանալիք «TopResa 2012» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին ներկայացնում էին Հայաստանը և Արցախը: Ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանցիները ջարդուփշուր են արել այն միասնական տաղավարը, որի ներքո պետք է հանդես գային Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, պատռել են Հայաստանի և Արցախի դրոշը, Հայաստանի և Արցախի ընդհանուր քարտեզը, տեղեկատվական բուկլետները։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի