Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է 

Հայ-գերմանական մշակութային համագործակցությունը դրական արդյունքներ է տվել

Գիտություն և Մշակույթ

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մշակույթի նախարարը խոսեց երկու երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցության մասին: Փոխադարձ ողջույնի խոսքում պրն. Դորգելոհը տիկին Պողոսյանին հրավիրեց իրենց երկրամաս՝ շարունակելու ու ավելի զարգացնելու համագործակցությունը: Ընդգծելով մշակույթի ոլորտում հայ-գերմանական կայուն համագործակցության պահպանման և ընդլայնման միտումները՝ նախարարը հյուրերին տեղեկացրեց, որ «Գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» 2005թ. ստորագրված համատեղ հայտարարությունը տվել է իր դրական արդյունքը.

  • Ս.թ. ապրիլի 15-ից մայիսի 20-ը Հալե քաղաքի «Kunstforum»-ում բացվել է «Տառարվեստ և պատկերի հրաշքը. Հայ գրատպության 500-ամյակ» խորագրով ցուցահանդես՝ Սաքսոնիա-Անհալթի մշակույթի նախարարության, Բեռլինի հանրային գրադարանի և Հալեի Մարտին-Լյութեր համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև՝ ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Կորնելիա Փիփերը:
  • Ապրիլի 16-22-ը Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ցուցասրահում բացվել է Հալեի «Թալշտրասե» մշակութային միության «CaIl out Art» մեծածավալ գոբելենների ցուցահանդեսը:
  • Հուլիսի 6-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում հայ արվեստասերներին ներկայացվել են գերմանական «Wallauer Fachwerk»-ի անդամների աշխատանքները:
  • Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարության համատեքստում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում կայացել են Սաքսոնիա-Անհալթի գրականության օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել գրողների և հրատարակիչների հանդիպումներ և սեմինարներ Երևանում և Արցախում, իսկ օգոստոսի 29-ին Կամերային երաժշտության տանը կայացել է «Արդի հայ պոեզիա» (գերմաներեն) և «Արդի գերմանական պոեզիա» (գերմաներեն-հայերեն զուգադիր) հատընտիրների (անթոլոգիա) շնորհանդեսը: Ծրագրի ավարտին «Ֆրիդրիխ Բոդեքեր» միության նախագահ, բանաստեղծ Յուրգեն Յանկովսկին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:
  • Սեպտեմբերի 10-17-ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում էր Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ Բոննի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Անդրեաս Լյոշի գլխավորությամբ:
  • Մշակութային համատեղ ծրագրի շրջանակում «Euro Theater Central Bonn» թատերախումբը և «Cernä & Vanek Dance» ժամանակակից պարի թատրոնը Հայաստանում խաղացին 2 ներկայացում և իրականացրեցին սեմինարներ՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի և Փոքր թատրոնի արվեստագետների հետ: Ձեռք են բերվել նաև 2013 թ. ընթացքում իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերյալ պայմանավորվածություններ , քննարկվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագիր: Հանդիպման ընթացքում ՀՀ մշակութի նախարարն առանձնակի ուշադրության արժանացրեց ս.թ. սեպտեմբերի 5-7-ը ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և Հումբոլդտի համալսարանի ՝ մեծն Կոմիտասին նվիրված լայնածավալ համատեղ միջոցառումները, այդ թվում՝ Կոմիտասի հուշատախտակի բացումը:

Քննարկվեցին մի քանի պատվիրակությունների փոխայցերին վերաբերող մանրամասներ: Կարևորվեց նաև մեր երկրների համագործակցությունը հուշարձանների հետազոտության ոլորտում: 2011թ-ից Ջերմուկում և Սիսիանում մեկնարկած հայկական ժայռապատկերների հետազոտության հայ-գերմանական համատեղ ծրագիրը, որը ղեկավարում են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պրոֆեսոր Հարալդ Մելլերը և Հուշարձանների պահպանության և հնագիտության վարչության պետ /Նախապատմական թանգարանի տնօրեն/, ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ»-ի տնօրեն Պավել Ավետիսյանը, նպատակ ունի փաստագրել և իմաստավորել այդ ժառանգությունը: Նախատեսված է ստեղծել հայկական ժայռապատկերների ինտերնետային տվյալների բազա, ինչը կօժանդակի նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը: 2012 թ. օգոստոսին փոքր քառաթիռ /կվադրոկոպտեր/ սարքի միջոցով կատարվել են օդային նկարահանումներ: Պատվիրակության անդամ, պրոֆեսոր Հարալդ Մելլերը հանդիպման ժամանակ դրանք ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի ուշադրությանը, հիշեցնելով, որ գործ ունենք ՀՀ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքների՝ հնագույն ժայռապատկերների հետ, որոնք առաջիկայում կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հասմիկ Պողոսյանը պրոֆեսոր Հարալդ Մելլերին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Այնուհետև նախարարը հյուրերին տեղեկացրեց, որ Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի և ս.թ. ապրիլին բացված ինստիտուտի Երևանյան գրասենյակի հետ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Այս տարի ևս Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին /հոկտեմբերի 10-14-ը /:

Երկու նախարարների հանդիպման ընթացքում առանձնացվեցին մի քանի ծրագրեր՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված միջոցառումները, Շտուտգարդում կայանալիք ՀՀ մշակույթի օրերը, Մայնցի Գուտենբերգի անվան թանգարանում նախատեսված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսը:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհն իր հերթին փաստեց, որ 2008 թ. սկսած համագործակցությունը անընդհատ ձեռք է բերում նոր որակ՝ նախ երաժշտական, ապա՝ գրական և մյուս ոլորտներում, և լիահույս է, որ հնագիտության ոլորտում համագործակցությունը ևս հաջողություններ կգրանցի: Նախարարը կարևորեց նաև իրենց երկրամասի դպրոցականներին մեր մշակույթի հետ ծանոթացնելու գործը:

ՀՀ մշակույթի նախարարի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակության հանդիպումն ավարտվեց հուշանվերների և գրքերի հանձնումով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանք
Ամենադիտված