Հաշմանդամների ավանդական վազքարշավ՝ նվիրված Անկախության տոնին
Հասարակություն
Վաղը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված հաշմանդամների ավանդական վազքարշավը:
Մեկնարկելով Հանրապետության հրապարակից՝ մասնակիցները կանցնեն Վ. Սարգսյան, Բեյրութի, Արգիշտի փողոցներով, կհատեն Հաղթանակի կամուրջը և Իսակովի պողոտան և կհասնեն Եռաբլուր, որտեղ էլ կավարտվի վազքարշավը:
Մասնակիցները Եռաբլուրում ծաղկեպսակ կդնեն զոհված ազատամարտիկների հուշահամալիրին:
Վազքարշավին, որն անցկացվում է ամեն տարի, կմասնակցեն հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ՝ իրենց անվասայլակներով, առանց տարիքային և սեռային սահմանափակուների:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը