Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին
Հասարակություն
Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին' ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
Հանդիպման սկզբում Խաժակ Սրբազանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՕՖ-ի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ի ժողովում կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացրել՝ շարունակել ակտիվ կերպով ծրագրեր իրականացնել Հայրենիքում՝ այսուհետև մասնավոր ուշադրություն դարձնելով դաստիարակչական ծրագրերին, կարիքավորների օժանդակության հարցերին եւ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ձեռնարկներին:
Ողջունելով ՀՕՖ-ի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց այն օգտաշատ աշխատանքների համար, որ կազմակերպության ներկայացուցիչների համատեղ ջանքերով իրականացվում են Հայրենիքում: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաեւ, որ իր նախաձեռնություններով ու աշխատանքների ընդգրկուն ծավալով ՀՕՖ-ն առաջին կազմակերպություններից էր, որ Հայրենիքի անկախության շրջանից սկսած մեծ ներդրում ունեցավ Հայաստանի զարգացման ու շենացման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող ֆոնդի անդամներին՝ շարունակել իրենց աշխատանքներով կարեւոր օժանդակություն բերել Հայրենի երկրին եւ նպաստել Հայոց Եկեղեցու զորացմանն ու առաջընթացին: Վեհափառ Հայրապետը նեւ իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական խորհրդին եւ առաջնորդ Սրբազան Հորը՝ թեմական կյանքն արդյունավետ կազմակերպելու եւ նոր ձեռքբերումներ արձանագրելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը