Կալանավորվեց Իսրայելի նախկին վարչապետը
Մերձավոր Արևելք
Իսրայելի նախկին վարչապետ Էխուդ Օլմերտը, ով արդեն տուգանվել էր 19 հազար 170 դոլարի չափով, այժմ դատապարտվել է մեկ տարի պայմանական ազատազրկման՝ հանրության վստահությունը չարաշահելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ Հուլիսին Երուսաղեմի շրջանային դատարանը հաստատեց, որ Օլմերտը զբաղեցնելով բարձր պաշտոն անօրինական կերպով աջակցել է ծանոթ գործարարին։
Ինչ վերաբերում էր կոռուպցիայի մեջ նրա դեմ առաջ քաշված մեղադրանքներին, ապա դատարանը Օլմերտին անմեղ է ճանաչել, հենց այդ մեղադրանքների պատճառով էլ 2009 թվականին նա ստիպված եղավ լքել զբաղեցրած պաշտոնը։
Հուլիսին Երուսաղեմի դատարանը հաստատեց նաև, որ Օլմերտը մեծ ավանդ է ունեցել արդյունաբերության, առևտրի և զբաղվածության նախարարի կայացրած որոշումներում, արդյունքում նրա փոխարեն որոշումներ է կայացրել և մասնավորապես շինարարության ոլորտում նախարարության հայտարարծ մրցույթում Օլմերտը նախապատվությունը տվել է այն կազմակերպությանը, որի շահերը պաշտպանելուց է եղել իր ընկեր՝ Ուրի Մեսերը։
Էխուդ Օլմերտը նաև մեղադրվում է նրանում, որ երբ նա զբաղեցնում էր Իսրայելի վարչապետի պաշտոնը 1993 և 2003 թթ միջև ընկած ժամանակահատվածում՝ պաշտոնավոր քաղաքացիները ստանում էին կաշառք «Հոլիլենդ» թաղամասում շինարարության տեմպերը արագացնելու փոխարեն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ