Արցախի ողջ տարածքում շուրջ 1 ժամ լույս չի եղել
Արցախ
Արցախի ողջ տարածքում երեկոյան շուրջ 1 ժամ լույս չի եղել, բայց արդեն էներգամատակարարումը մեծամասամբ վերականգնվել է՝ բացառությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի երկու թաղամասի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արցախէներգո» ընկերությունից:
Հոսանքազրկման պատճառների մասին կայքին հավելյալ մանրամասներ ընկերությունից չեն հայտնել:
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Արցախի Հանրապետության ողջ տարածքում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)