Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ 

Քուրդ լրագրող.«Քրդերը զղջում են 1915 թվականի դեպքերին իրենց մասնակցության համար»

Թուրքիա

Դիարբեքիրում (Թուրքիա) ընթանում է «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. Մեդիան և հայ-թուրքական հարաբերությունները ներկա պահին» Հայաստան-Թուրքիա կլոր սեղանը: Այս քննարկումը «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» երկամյա բազմապրոֆիլ ծրագրի վերջին ակորդներից է:

Հանդիպումը բացելով' ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը պատմեց, թե ինչպես է հայկական խումբը հասել Դիարբեքիր' ծախսելով ավելի քան 15 ժամ' Երևան-Թբիլիսի-Ստամբուլ-Դիարբեքիր ճանապարհը անցնելու համար, այն դեպքում, եթե ուղիղ օդային կապի դեպքում այդ ճանապարհը կարելի էր անցնել ընդամենը 1,5 ժամում, իսկ բաց սահմանների դեպքում կարելի էր ավտոբուսով 600 կիլոմետրը հաղթահարել 9 ժամվա ընթացքում:

Հիմնականում քրդերով բնակեցված, և ըստ էության, Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի դե ֆակտո մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում անցկացվող այս հավաքին մասնակցում էին ոչ միայն թուրք լրագրողներ և փորձագետներ, այլև տեղական, քրդական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ողջունելով հայ գործընկերներին' քուրդ գրող Շեյմուս Դիքենը (Şeyhmus Diken) ասաց. «Հայաստանից եկած ընկերներ, բարով եք եկել Դիարբեքիր, Տիգրանակերտ, Ամիդ… սա որքան քրդերի հողն է, այնքան էլ ձեր հողն է, ձեր պապերն են ապրել այստեղ անցյալում: Ճիշտ է, հիմա քիչ են նրանք, բայց նրանց հետքը, նրանց հուշարձանները, գերեզմանները կան: Ես երեք ամիս առաջ եղա Հայաստանում, եւ տեսա, որ, ի տարբերություն Սփյուռքի, որը խիստ է Թուրքիայի հետ կապեր հաստատելու կապակցությամբ, Հայաստանի ժողովուրդը շատ մեղմ է վերաբերվում երկխոսությանը, կողմ է, որ ընդլայնվի այդ երկխոսությունը: Ես կարծում եմ, որ պետք է երկխոսել ոչ միայն Հայաստան-Թուրքիա ձեւաչափով, այլև ինքնությունների մակարդակով' հայ-թուրքական, քուրդ-հայկական և այլն»:

Հանդիպմանը ներկա այլ քուրդ լրագրողներ ևս խոսում էին նույն տոնայնության մեջ, ասելով, որ որևէ խնդիր չունեն հայերի հետ, որ ուրախ են իրենց մոտ տեսնելու որքան հնարավոր է շատ հայաստանցիներ, որ կարևորում են սահմանների բացումը: Մինչ այդ, երբ խոսակցության ընթացքում հայ լրագրողներն ասում էին, որ այսինչ կամ այնինչ թեմայի մասին կուզեին լսել նաեւ թուրք լրագրողների կարծիքը, արձագանքում էին համապետական թերթերի լրագրողները, և հետո պարոն Շեյհմուս Դիքենը «գլխի գցեց»' «Դիարբեքիրի լրագրողները ասում են' եթե ձեզ միայն թուրք լրագրողների կարծիքն է հետաքրքրում, մենք չենք կարող պատասխանել, մենք քուրդ լրագրողներ ենք»:

Այս համատեքստում շատ տիպիկ էր Դիարբեքիրի Rudaw թերթի լրագրող Մաշալլա Դեքակի (Maşallah Dekak) խոսքի սկիզբը, թե' «կներեք, ես լավ չեմ խոսում թուրքերեն, որովհետև սովորաբար քրդերեն եմ խոսում և գրում», բայց հետո լավ թուրքերենով ասաց, որ Թուրքիայում ձեւավորված հասարակությունում օտար չլինելու համար պետք է ազգությունդ լինի թուրք, սեռդ' արական, կրոնդ'  սունի մահմեդական, այս երեք պայմաններից որևէ մեկը չբավարարելու դեպքում դու ուրիշ ես, այլ ես, և քեզ սկսում են ճնշել: Ապա, անդրադառնալով ԶԼՄ-ներին, ասաց, որ որքան էլ դրանք տարբեր են, սակայն բոլոր գլխավոր, համապետական թերթերը իշխանության սպասարկուներն են, իսկ մյուսները ճնշված են, և եթե փորձում են ազատ լինել, անմիջապես ճնշումներն ուժեղանում են. «Վերջին օրերին տեսանք, թե ինչպես մի քանի լրագրող կրկին բանտ նետվեցին, մենք մի երկրում ենք ապրում, որտեղ լուրեր գրողները պետք է սիրաշահեն կառավարություններին, եթե' ոչ, կամ հաղորդումները կփակվեն, կամ իրենք բանտ կնետվեն, իզուր չէ, որ Թուրքիան աշխարհում երկրորդն է' բանտում գտնվող լրագրողների թվով»:

Ապա նա ասաց, որ ի տարբերություն թուրքական գլխավոր թերթերի, տեղական թերթերը, մասնավորապես' քրդականները, ազատ են, ազատորեն գրում են հայերի եւ մյուս ազգային ինքնությունների մասին.«Քրդերը Թուրքիայի հասարակությունից տարբերվում են, դրական են տրամադրված հայերի հանդեպ առան, քրդերը զղջում են այն ոճրագործության համար, որ եղավ, ուզում եք ցեղասպանություն ասեք, ուզում եք ոճրագործություն, որովհետեւ պետությունը նրանց խաբեց, եւ նրանք մասնակցեցին դրան»: 

Աղբյուրը` aravot.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ
Ամենադիտված