Լեգենդար «բիթլ» Ջոն Լենոնին պատկանող կղզին աճուրդի է հանվել
Աշխարհ
Լեգենդար «լիվերպուլյան քառյակի» երկրպագուները հնարավորություն ունեն բավականին յուրօրինակ ձեռքբերում ունենալ՝ այն անմիչջականորեն կապված է խմբի ոչ պաշտոնական առաջնորդ Ջոն Լենոնի անվան հետ: Իհարկե դա այն դեպքում, եթե նրանք պատրսատ են զրկվել 300.000 եվրոյից: Հենց այդքան է սահմանվել աճուրդի է հանված Լենոնին պատկանող Իռլանդիայի ափամերձ անմարդաբնակ փոքրիկ կղզու սկզբնական արժեքը:
Նշենք, որ Դորինիշ կղզու մակերեսը 7.5 հեկտար է: Այն ներառում է մի փոքրիկ ջրհոր քաղցրահամ ջրով և հնամյա տան ավերակները: Լենոնը գնել էր այդ կղզին 1967թ. ընդամենը 1.7 հազար ֆունտ ստեռլինգով /21,6 հազար եվրո/: Նա բազմիցս այցելում էր կղզին իր առաջին կնոջ՝ Սինտիայի, իսկ այնուհետև նաև 2-րդ կնոջ՝ Յոկո Օնոյի հետ միասին: Նա պլանավորում էր կղզու վրա տունկառուցել և նույնիսկ թույլտվություն էրչ ստացել շինարարության համար :
Լենոնը ցանկանում էր այդ կղզում բնակություն հաստատել մահից առաջ, խաղաղ բնակություն հաստատել այդ կղզում և դիմավորել ծերությունը։ Սակայն Նյու Յորքում նրա սպանությունից հեոտ նրա կին Յոկո Օնոն կղզին հանձնեց տեղական երկու ֆերմերների, որոնք երեք տասնամյակ այդտեղ զբաղվում էին ոչխարաբուծությամբ: Այժմ նրանք որոշել են կղզին վաճառքի հանել՝ հուսալով նրանից բավական գումար ստանալ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ