«168 Ժամ». Դատական նիստն առանց Ավետյանի հոր
Հայկական Մամուլ
Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Ավագ Լալայանը նշանակվել է գործով մեղադրյալ Արամ Խաչատրյանի իրավապաշտպան, որից հետո դատական նիստը հետաձգվել է, որպեսզի վերջինս ծանոթանա գործի նյութերին:
Ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հայրը' Գագիկ Ավետյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի միջոցով փոխանցել էր, որ ինքը չի ցանկանում մասնակցել դատական նիստին: Նիստին չէին ներկայացել նաև մյուս տուժողները: Էդգար Նիկոյանը, Գարիկ Սողոմոնյանը գրավոր խնդրել էին դատավոր Դավիթ Հարությունյանին' հարգելի համարել իրենց բացակայությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի երեքին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին