«Հայկական Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը կզրկվի՞ պատգամավորական մանդատից
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի անդամները երեկ միաձայն վարույթ են ընդունել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի ներկայացրած դիմումը, որը պետք է քննվի երեսուն օրվա ընթացքում:
Գասպարիի դիմումը վերաբերում է «Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ ԱԺ-ի մոտ նրա կազմակերպած միանձնյա բողոքի ակցիային, որի ժամանակ Սամվել Ալեքսանյանը Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, իսկ պատգամավորի ետևից եկող թիկնապահը հրել և գետնին էր տապալել Գասպարիին:
«Էթիկայի հանձնաժողովի որոշումը էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ավելի շատ հասարակական-բարոյական նշանակություն ունի: Համարվում է, որ սա պատգամավորի պատասխանատվության ձև է»,- ասել է էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին և հիշեցրել. «Կան դեպքեր, երբ պատգամավորը էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա կարող է զրկվել պատգամավորական մանդատից»: Փաշինյանն ասել է նաև, որ Ալեքսանյանին ավելի լավ կամ ավելի վատ չի վերաբերվում, քան իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, և որ հանձնաժողովի որոշումը պետք է զերծ լինի սուբյեկտիվությունից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին