«Ժողովուրդ». Հակասական նախագահը
Հայկական Մամուլ
Տարբեր ժամանակներում Սերժ Սարգսյանի կողմից արտաբերված խոսքերն ու արած գործողությունները պարբերաբար հակասում են իրար: Հունիսի 18-ին'նոր ձևավորված կառավարության առաջին նիստում, նա հայտարարեց. «Անցած տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումն էր Հայաստանի տնտեսության կերպարանափոխումը, որը տեղի ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած դժվարին ժամանակահատվածում»'թվարկելով ձեռքբերումները:
Մինչդեռ ընդամենը 10 օր առաջ նույն Ս. Սարգսյանը կառավարությունում դիտողություն արեց ՀՀ վարչապետին'ասելով, որ նրա կառավարության աշխատանքը «շատ բացասական» է գնահատում, և որ այդ մասին չորս տարի շարունակ ինքը զգուշացրել է նրան: Թե ինչու է Ս. Սարգսյանը մինչ այդ նման խոսքեր շռայլել կառավարության հասցեին, մնում է անհասկանալի:
Երեկ ԱԺ-ում 2011 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը պնդել է, թե իրենք ՀՀ-ում տնտեսական առաջընթաց են գրանցել, կառավարությանը հաջողվել է զսպել գնաճը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին