COVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան Բենսել
Գիտություն և ՄշակույթԿորոնավիրուսային համաճարակը կարող է ավարտվել հաջորդ աշնանը՝ հաշվի առնելով պատվաստանյութերի աճող արտադրությունը, ասել է Moderna ամերիկյան դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բենսելը:
«Եթե նայեք վերջին վեց ամսվա ընթացքում արտադրական կարողությունների ընդլայնմանը ամբողջ արդյունաբերության մեջ, ապա հաջորդ տարվա կեսերին պետք է լինեն բավարար չափաբաժիններ, որպեսզի այս երկրագնդի վրա բոլորը պատվաստվեն», - ասել է Բենսելը, գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը:
Նա ավելացրել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են պատվաստվելուց, կորոնավիրուս կունենան, քանի որ աշխարհում ներկայումս գերիշխող Դելտա շտամը բավականին վարակիչ է: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է վերադառնալ բնականոն կյանքին 2022 թվականի երկրորդ կեսին, Moderna-ի գործադիր տնօրենն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ մեկ տարուց: