«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի թիմը պարտվել է
Հայկական Մամուլ
Գյումրիում կայացած ՏԻՄ ավագանու ընտրություններում բավական ուշագրավ պատկեր է գրանցվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Գեորգի Ղազարյանը ևս առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն չի ընտրվել, նա ստացել է ընդամենը 423 քվե:
Թերթը տեղեկացնում է, որ Գեորգի Ղազարյանը անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ Գյումրու կենտրոնում արձակված կրակոցների առնչությամբ հարուցված քրեական գործով: Դեպքից հետո նրան նույնիսկ կալանավորել էին:
Ի դեպ, ավագանու թեկնածուներից պարտվել են նաև Ղուկասյանի թիմի այլ ներկայացուցիչներ՝ Դրաստամատ Ձվակերյանը, Հենրիկ Պողոսյանը, Չուբար Զարգարյանը և այլք:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին