Այսօր լրանում է Մանուկ Աբեղյանի 68-րդ տարելիցը
Հայաստան
Այսօր լրանում է լեզվաբան, գրականագետ, բանասեր ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի մահվան 68-րդ տարելիցը։
Մանուկ Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է։
Ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին, մահացել՝ 1944-ի սեպտեմբերի 25-ին։
Նա համակարգել է պատմավիպական և քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործություններ, մշակել է դրանց ծագման ու զարգացման տեսությունները։
Աբեղյանը նաև արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակն է։
Գրել է հայոց լեզվի, գրականության և ժողովրդական ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատություններ։ Շրջել է Հայաստանի տարբեր գյուղերում՝ հավաքելով հայ ժողովրդական առասպելներ, գուսանական տաղեր, հայրեններ։ Գրի է առել հայկական էպոսի բազմաթիվ տարբերակներ։
Մանուկ Աբեղյանը նաև հայոց տաղաչափության առաջին ուսումնասիրողն ու ամբողջական հետազոտության հեղինակն է։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի