Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու Իլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցը Ի՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ «ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն Աշոտյան «Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան «TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն Սուրենյանց Առեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները Շենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա 2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատել 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով. Փաշինյանի ելույթը` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին.

«Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ կաջակցեք հաղթահարել մեր առջև ծառացած ծավալուն մարտահրավերները։

Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները:

Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը:

Հարգելի գործընկերներ,

Մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվեց կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը մեր երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Ընդ որում, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը մեր կառավարությանը մանդատ տվեց այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար: Կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը այդ կարևորագույն մանդատը ստացավ այնպիսի ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո սա մեր երկրում տեղի ունեցած երկրորդ ընտրություններն էին եւ երկու ընտրություններն էլ միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող:

Եւ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը:

Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք:

Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով:

Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարեւոր նախապայմաններից է:

Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:

Եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:

Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար,

Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով մենք առաջարկում ենք, օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:

Անհրաժեշտ է նաեւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար:

Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանա¬զատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի:

Հարգելի գործընկերներ,

Ես իմ ելույթում անդրադարձա մեր երկրի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, որոնք այսօր հրատապ լուծում և միջազգային հանրության սևեռուն ուշադրությունն են պահանջում:

Միևնույն ժամանակ, ավարտելով իմ ելույթը, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, շարունակելու է իր ներդրումը բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, կայուն զարգացման խրախուսմանը ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը պատրաստակամ է ամենայն ջանք գործադրել՝ նպաստելու արդի գլոբալ այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, COVID-19-ի համավարակը, միջազգային խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման խնդիրները։

Այսքանով թույլ տվեք ավարտել իմ ելույթը և հաջողություն մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերիցՌուսաստան–ԱՄԷ չվերթների ուղևորներից մեկ շաբաթում ավելի քան 2 մլն ռուբլի են գողացելՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումըՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԿատարում Հորմուզի ճգնաժամի պատճառով բազեների որսը թանկացել էԸնտրողների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին գերազանցել է 30%-ըԼիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքարԿիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջՇվեյցարիան Ուկրաինային նվիրաբերել է 30 դիզելային գեներատորԱյսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա ՀովսեփյանԱրցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար ՂազարյանԱրցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվելՍեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը
Ամենադիտված