Չինաստանն ու Ճապոնիան բանակցություններ են սկսել վիճելի կղզիների հարցի շուրջ
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չժան Չժիցզյունը և Ճապոնիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Տիկաո Կավաին Պեկինում խորհրդակցություններ են սկսել Արևելաչինական ծովում Սենկակու վիճելի կղզիների հարցի շուրջ։
«Չինական կողմը խորհրդակցություններ կանցկացնի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ, հատկապես՝ Սենկակու կղզիների հարցով»,-երեկ այս մասին ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում Չժան Չժիցզյունը կներկայացնի «Չինաստանի դիրքորոշումը վիճելի արշիպելագի շուրջ և կպահանջի Ճապոնական կողմից ուղղել սխալը և ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները բարելավելու համար». փոխանցում է ИТАР-ТАСС-ը։
Ըստ ВЗГЛЯД թերթի՝ Չինաստանի և Ճապոնիայի միջև խորհրդակցությունները սկսել են վիճելի կղզիների շուրջ լարվածության սրման ֆոնին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ