Ճապոնիան ջրցան նավեր է կիրառում թայվանական նավատորմի դեմ (ֆոտոշարք)
Աշխարհ
Ճապոնական առափնյա պահակախումբը ջրցան սարքեր է կիրառել՝ փորձելով ետ մղել թայվանական նավատորմին պատկանող նավերը այն ջրային տարածքից, որը Տոկիոն իր սեփականությունն է համարում. գրում է RT.com-ը։
Թայվանական նավերը՝ ուղեկցված պարեկային նավերով, լքել են վիճելի տարածքները։
Շուրջ քառասուն թայվանական նավեր խախտել էին Ճապոնիայի ջրային սահմանը. նշել է պետության առափնյա պահակախումբը։ Նավերի այդ խմբին դիմավորել էին ճապոնական նավերը՝ թույլ չտալով նրանց մոտենալ այդ շրջանում ամենամեծ Ուոտսուրիիմա կղզուն։
Տեղական հեռուստակայանները հեռարձակում են կատաղի ծովային մարտ ճապոնական և թայվանական պարեկային նավերի միջև, որոնք ևս օգտագործել են ջրցան սարքեր։
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, երեք չինական նավեր էին ներխուժել այն ջրային տարածք, որը ճապոնիան իրենն է համարում, և հիմա շատ մոտ են գտնվում անմարդաբնակ, բայց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կղզեխմբին։
Վերջին ներխուժումն ավելի բարդացրեց Տոկիոյի՝ առանց այն էլ լարված հարաբերությունները Պեկինի հետ, որը ևս հավակնում է վիճելի կղզիներին։
Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ճապոնիան վիճելի կղզիներն ազգայնացրեց՝ գնելով դրանք մասնավոր սեփականատիրոջից։
{gallery}gog{/gallery}


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ