Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացի
ՀայաստանԵրեկ կատարվել է 6606 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 257 620 դեպք, որոնցից 239 113-ն` առողջացած, 5239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 067 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 682 804 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6606 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1201 է»,- հայտնում են նախարարությունից: