Սիրիացի երեխաներին առևանգում և խոշտանգումների են ենթարկում
Մերձավոր Արևելք
Սիրիայում երեխաները առևանգվում և ենթարկվում են խոշտանգումների. այս մասին ասվում է «Օգնություն երեխաներին» բրիտանական բարեգործական կազմակերպության ներկայացրած նոր զեկույցում: Զեկույցի համար հիմք են հանդիսացել սիրիացի երեխաների պատմությունները: Ինչպես նշում են կազմակերպության ներկայացուցիչները, Սիրիայում երեխաների իրավունքների կոպիտ խախտման բոլոր դեպքերը պետք է փաստաթղթավորվեն: Կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ակտիվացնել իր ներկայությունը Սիրիայում, որպեսզի թույլ չտրվի երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հետագա աճ: Զեկույցում նաև նշվում է, որ այս երկրում փաստացիորեն յուրաքանչյուր երեխա տեսել է իր ընտանիքի անդամներից մեկին սպանված:
Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին բնութագրել է իրավիճակը Սիրիայում որպես «մռայլ»՝ ավելացնելով դրան Սիրիայի մոտ ապագայի հոռետեսական վերլուծությունը՝ հիմնվելով բանտերում տեղի ունեցող խոշտանգումների և տեղի բնակչության՝ հիվանդանոցներ դիմելու վախի մասին տեղեկությունների վրա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել