Չինաստանի հանքավայրերից մեկում պատահարի արդյունքում ավելի քան 20 մարդ է զոհվել
Աշխարհ
Երկաթուղային փոխադրիչի մետաղալարը կտրվել է Չինաստանի հյուսիս-արևմտյան հանքերից մեկում, երկու երկաթուղային սայլակները գլորվել են անդունդ։ Պատահարի հետևանքով նվազագույը 20 հանքափոր է զոհվել. գրում է SalamNews-ը՝ հղում կատարելով Սինհուա գործակալությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Հանսյու շրջանի Բայյին քաղաքում։
Աշխատանքի անվտանգության շրջանային վարչության տվյալներով՝ 14 հանքափոր փրկվել է։
Հաղորդագրությունում նշվում է, որ ամենայն հավանականությամբ մետաղալարը չի դիմացել գերծանրաբեռնվածությանը։
Չնայած չինական իշխանությունների՝ հանքափորերի աշխատանքային պայմանները ավելի անվտանգ դարձնելու ջանքերին՝ չինական հանքարդյունաբերությանը շատ բնորոշ են նման պատահարները։ Պաշտոնական տվյալներով՝ 2012 թվականի առաջին կեսին չինական ածխահանքերում տեղի է ունեցել 32 խոշոր պատահար, որոնց արդյունքում զոհվել կամ անհայտ կորել է 470 մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ