Թուրքիան անհանգստացած է Ռուսաստանի գործողություններից
ՌուսաստանԹուրքիան մտահոգություն է հայտնում Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ВКС) կողմից օդային հարձակումների հաճախակիացման կապակցությամբ: Այս մասին գերատեսչության թվիթերյան էջում հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը:
«Վերջերս օդային հարվածների աճ է գրանցվել [Իդլիբում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի] կողմից: Մենք արդեն նշել ենք, որ դա հակասում է Փոխըմբռնման հուշագրին», - ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ծագած հակասությունների շուրջ:
Աքարը հավելել է, որ Թուրքիան պետք է ներկայություն պահպանի Իդլիբում` իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սիրիացի փախստականների հոսքի աճի համար: Բացի այդ, նա Սիրիայում թուրքական զորախմբի նպատակն անվանել է «սիրիացի եղբայրների անվտանգության ապահովում»:
Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Մինչ օրս հայտնի է, որ կողմերը ծրագրում են քննարկել Իդլիբում տիրող իրավիճակը: