ԶԼՄ-ներ. Անջելինա Ջոլին Թուրքիայում քննարկել է իր բուժման հարցը
Աշխարհ
Հոլիվուդյան դերասանուհի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում Անկարայում բժիշկների հետ գաղտնի քննարկել է լյարդի փոխպատվաստումը. հայտնում է Голос России-ն։
Թուրքիայի հարավ-արևելքում սիրիական փախստականներին այցելելուց հետո Ջոլին հանդիպել է երկրի նախագահին և մի շարք նախարարների։ Սակայն թուրքական մայրաքաղաքում եղել է ևս մեկ կարևոր հանդիպում, որը չի լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից։ Ջոլին հանդիպել է հանրահայտ թուրք վիրաբույժ Յաման Թոքաթի հետ, որին փոխանցել է իր հետազոտությունների արդյունքները, հարցնելով, թե ինչպես կարող է բուժվել հիվանդությունից։ Ջոլիին հավաստիացրել են, որ նրան անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ