Facebook–ը` կոնֆետներով լի աման
Աշխարհ
Հարցումների արդյունքնում պարզ է դարձել, որ ԱՄՆ-ում 12-ամյա երեխաների գրեթե կեսն անօրինաբար գրանցված է "Facebook" կայքում՝ իրենց ծնողների օգնությամբ:
Համաձայն ընկերության օրենքների` 13 տարին չլրացած երեխաներն իրավունք չունեն իրենց անձնական էջն ունենալ կայքում։ Սակայն հետազոտությունների միջոցով պարզ է դարձել, որ 12 տարեկան երեխաների 55 տոկոսը գրանցված է կայքում:
Ծնողների համոզմամբ՝ երեխաներին հնարավոր չէ հեռու պահել կայքից և ինտերնետից. «Դա նման է կոնֆետներով լի մի ամանի, որը դրված է սեղանին»,– նշում են ծնողները:
"Mail Online"-ի փոխանցմամբ` ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է հանել տարիքային սահմանափակումը, քանի որ կայքն «ուսուցողական» նշանակություն ունի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ