Սիրիայում ահաբեկիչները դպրոց են պայթեցրել. Կա 4 զոհ
Մերձավոր Արևելք
Սիրիայում ահաբեկիչները երեքշաբթի առավոտյան պայթեցրել են դպրոցի շենքը, որը իր նպատակների համար օգտագործում էր ոստիկանությունը և կառավարամետ զինված «Շաբիհա» կազմակերպությունը. հայտնում է РИА Новости-ն` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։
Դպրոցը տեղակայված էր Դամասկոսի մոտակա Բայթարայում, որը գտնվում է օդանավակայան տանող պողոտայի վրա։ Ահաբեկիչները դպրոցում տեղադրել են «Նահատակների երեխաներ» անվամբ յոթ պայթուցիկ, որից միայն երկուսն է գործել։
Սիրիայում կառավարական ուժերի և ապստամբների միջև ավելի քան մեկուկես տարի շարունակվող պայքարի արդյունքում ՄԱԿ-ի տվյալներով արդեն 20 հազար մարդ է զոհվել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել